Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կոճակ սեղմող երեսփոխանին ուսուցչից 10 անգամ բարձր աշխատավարձ վճարող պետությունը չի կարող լավ ապագա ունենալ

Կոճակ սեղմող երեսփոխանին ուսուցչից 10 անգամ բարձր աշխատավարձ վճարող պետությունը չի կարող լավ ապագա ունենալ
25.11.2024 | 09:24

Աշխարհը զարգանում է նոր գիտելիքների, նոր տեխնոլոգիաների հենքի վրա։ ԱՄՆ-ում գործում են 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող մեկ տասնյակ ընկերություններ, որոնք աշխատում են համակարգչային արտադրության, համացանցի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների մի մասը կիսագրագետ է, չի կարողանում ելույթ ունենալ։ ԱԺ-ում կոճակ սեղմող երեսփոխանները գրեթե 1 միլիոն դրամ ռոճիկ են ստանում, երբ գյուղերում ուսուցիչները մոտ 100 հազար դրամ են ստանում,դրանից ավել ու պակաս ստացողներ էլ կան։ Պաշտոնյաները ուսուցիչներին տարին մի անգամ՝ ուսուցչի օրը գեղեցիկ բառերով մեծարում են, մինչդեռ ուսուցչին նորմալ ռոճիկ, հասարակության մեջ հարգանք է հարկավոր։ Դպրոցներում տղամարդ ուսուցիչներ շատ քիչ են մնացել, ուսուցչի ցածր աշխատավարձով տղամարդը ընտանիք չի կարող պահել։ Հայաստանի դպրոցների շրջանավարտների մի զգալի մասը միջնակարգ կրթության ատեստատ է ստանում, սակայն չունի տարրական գիտելիքներ։ Այդ անգրագետ խավը համապետական ընտրություններում միշտ խաբվում է պոպուլիստ ճառողների սին խոստումներին, ազգի նորահայտ «փրկիչներին»։ Հայաստանի փրկությունը, ապագան որակյալ հանրակրթության, միջին մասնագիտական , համալսարանական բարձրորակ կրթության, գիտելիքահենք տնտեսություն ունենալու մեջ է։ Պարզ , ակնհայտ բան է, սակայն դրա իրականացման համար ռազմավարական ծրագիր, ճանապարհային քարտեզ չկա։ Գուցե թղթերի վրա կա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ